Արեւմուտքը նպատակ ունի սեպ խրել ՌԴ-ի եւ իր հարեւան երկրների հետ հարաբերություններում եւ փչացնել դրանք։ Այս մասին դեկտեմբերի 10-ին, ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանք մշակում են ռազմավարություններ, որպեսզի այլ երկրների հետ իրենց փոխհարաբերություններն օգտագործելով՝ չփչացնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կոչ եմ անում դադարեցնել նման գործելաոճը։ Օրինակ, տեսեք, թե Եվրամիությունն ինչպես է դիտարկում Կենտրոնական Ասիան։ Առանց ամոթի գրում են, թե պետք է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, հարեւան երկրների հետ նրա հարաբերությունների ինտենսիվությունը։ Եվ սա ասում են ոչ միայն Կենտրոնական Ասիայի, այլեւ ողջ աշխարհի մասշտաբով»,-ընդգծել է Սերգեյ Լավրովը։
Նա միաժամանակ շեշտել է, որ Մոսկվան հավատում է իր գործընկերներին։
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ