Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկելու ենք հետագա քայլերը տարածաշրջանում»․ Էրդողանը կզրուցի Պուտինի եւ Զելենսկու հետ

Դեկտեմբեր 11,2022 12:35

Թուրքիան շարունակում է պայքարը սեփական առաջնահերթությունների եւ ապագայի համար՝ այնպես, ինչպես դա արել է մեկ դար առաջ։ Այս մասին, թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, դեկտեմբերի տասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա շեշտել է, որ ժամանակակից Թուրքիան այն պետությունը չէ, որը կարող է կառավարվել դրսից․ «Մենք ինքներս ենք ուղղություն ցույց տալիս եւ հրամայում ուրիշներին։ Ցանկացած համաշխարհային ճգնաժամ թույլ է տալիս ավելի լավ գիտակցել Թուրքիայի ուժը։ Թուրքիան դարձել է մի պետություն, որի գործողություններին հետեւում են ողջ աշխարհում»։

Ապա Էրդողանն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի միջնորդական ջանքերին տարածաշրջանում, այդ թվում՝ Ուկրաինայի առնչությամբ։ Նա հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնուհետեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Քննարկելու ենք հետագա քայլերը տարածաշրջանում»,-հավելել է Էրդողանը, նաեւ հիշեցրել, որ հենց Թուրքիայի ջանքերով է բացվել «հացահատիկի միջանցքը», ինչը թույլ է տվել գյուղմթերքի փոխադրումը աշխարհի մի շարք ուղղություններով։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031