Լրահոս
Օրվա լրահոսը

70-ամյա իջևանցին՝ Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր

Դեկտեմբեր 11,2022 11:00

Մասնագիտությամբ գյուղատնտես, նախկինում Իջևանի վոլեյբոլի թիմի անդամ Լադիկ Ստեփանյանը դարձել է Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր: Վերջինս պառկած վիճակում կարողացել է ընդամենը 10 րոպեում ֆուտբոլի գնդակը խաղարկել 1100 անգամ: Նույն ռեկորդը կրկնել է 8 րոպեում` զուգահեռ երգելով:

Ստեփանյանն Aavot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հաջողությունը կապում է նախկինում մարզիկ լինելու հետ: «Երիտասարդ տարիներին սիրում էի վոլեյբոլ խաղալ: Իջևանի մեր թիմն անգամ հաղթող է դարձել միութենական առաջնությանը: Հետագայում այլևս չեմ զբաղվել մարզաձևով: 1992 թ.-ին մասնակցել եմ հայրենի գյուղիս` Վազաշենի պաշտպանությանը: Վիրավորում ստանալով դարձել եմ 3-րդ կարգի հաշմանդամ: Հետագայում սկսել եմ զբաղվել երաժշտությամբ, հեղինակել եմ 200-ից ավելի երգեր, այդ թվում 2 հիմն` Իջևանի մասին: Թովմաս Պողոսյանի խորհրդով ինձ համար բեմական անուն եմ ընտրել` դառնալով գուսան Աղբյուր»,-պատմեց մեր զրուցակիցը:

Լադիկ Ստեփանյանը հավելեց, որ պատրաստ Է իր մարզական փորձով և աշուղական արվեստով օգտակար լինել իր հայրենիքին:

 

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031