«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախի իշխանությունը լռելու իրավունք չունի և պետք է պարզաբանի, թե ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում, ինչո՞ւ է նրանց հանքավայրեր այցելելու իրավունք տրվել։
Չեմ կարծում, թե ռուս խաղաղապահներն առանց Արցախի իշխանության թույլտվությամբ նման քայլի կգնային, եթե նույնիսկ դա այդպես է, ապա դրա մասին պետք է հայտարարվեր։
Սրա պատասխանատուն առաջին հերթին Արցախի նախագահն է, և նա պետք է հասարակությանը պատշաճ ձևով տեղեկացնի, խոսի Արցախի շուրջ ստեղծված իրադրության, ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների և դրա պատճառների մասին։
Կարդացեք նաև
Ադրբեջանի «բնապահպանների» մուտքը Արցախ պետք է կանխվեր այն ժամանակ, երբ առաջին անգամ Շուշիի հարակից հատվածում՝ Հայաստանն Արցախին կապող ճանապարհին «բնապահպանական ակցիա» էին իրականացնում, իսկ ավելի ուշ ադրբեջանցիներին ուղեկցեցին ՌԴ խաղաղապահների շտաբ։
Լավ է, որ Արցախում արժանապատվությունն ամեն ինչից վեր համարող մարդիկ շատ են և կանխել են ադրբեջանցիների մուտքը հանքավայրեր և նրանց համապատասխան տեղ «ճանապարհել»։