Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնոինտելեկտուալ խաղ-մրցույթ,ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցել են Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-9-րդ դասարանների աշակերտներից կազմված 14 թիմեր:
Ողջույնի խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին տոների առթիվ և ընդգծել նման միջոցառումների կարևորությունը աշակերտների շրջանում մարդու իրավունքների իրազեկման, իրավագիտակցության մակարդակի բարձրացման և Արցախի պետականության նկատմամբ սեր և նվիրվածություն դաստիարակելու հարցում։
Խաղ-մրցույթն անցկացվել է երեք փուլերով, որոնց ընթացքում մասնակիցները պատասխանել են արցախյան շարժման, անկախության հռչակագրի և հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, Արցախի Հանրապետության Սահմանադրության վերաբերյալ հարցերին։ Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյան, ԱՀ Գերագույն դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Ինտելեկտուալ խաղ-մրցույթին մրցանակային տեղեր են զբաղեցրել Ստեփանակերտի Յու. Պողոսյանի անվան հ. 6 հիմնական դպրոցը (1-ին տեղ), Մարտակերտի Վ. Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը (2-րդ տեղ), Անտոնիո Արսլան հայ-իտալական կրթահամալիրը (3-րդ տեղ):
Հաղթողները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և խրախուսական նվերներով, մասնակից բոլոր թիմերին տրամադրվել են հավաստագրեր:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ