Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դրել են մի տեքստ, որում չկա հիշատակում, թե ով է իրականացրել Հայոց ցեղասպանությունը»․ Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 10,2022 18:52

«Դեկտեմբերի իննը ողջ աշխարհում նշվում է որպես ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օր։ Եվ սա ՀՀ նախկին իշխանության ջանքն է, որովհետեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը ՀՀ կառավարության առաջարկով ՄԱԿ-ն ընդունեց այդ օրը։ Սա խոշոր դիվանագիտական ձեռքբերում էր մեր պարագայում»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ էլ այդ օրը ամրագրվել է որպես հիշատակի օր, եւ երեկ ինքը սպասել է՝ հասկանալու համար, թե ՀՀ կառավարությունն ինչպե՞ս է դրան արձագանքելու․ «Տրամաբանական եւ բարոյական կլիներ, եթե ՀՀ իշխանությունն այդ օրը մի բան ասեր ժողովրդին եւ աշխարհին։ Արցախի ԱԺ-ն այս առիթով հիմնավոր հայտարարություն տարածեց, իսկ ՀՀ ԱԳՆ որեւէ հայտարարություն չարեց։ Այսօր առավոտ՝ հետին թվով, տեղադրել են հայտարարություն։ Երեկ մոռացել, ուրացել էին, չկար, այսօր առավոտ դրել են՝ հետին թվով։ Պնդում եմ եւ ապացուցում։ Ինչի՞ց են ջոկել ու դրել, որովհետեւ երեկ Սաթիկ Սեյրանյանի հյուրն էի եւ հաղորդման ժամանակ խոսել եմ այդ մասին։ Տեսել են դա եւ հետին թվով դրել հայտարարությունը»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ անգամ ԶԼՄ-ներին ԱԳՆ-ն հաղորդագրություն չի ուղարկել, չի տեղադրել նաեւ իր «ֆեյսբուքյան» էջում․ «Այս խայտառակությունը ծածկադմփոց չեն անելու։ ՀՀ ԱԳՆ-ն մոռացել եւ ուրացել է այն օրը, որը ՀՀ-ն դարձրել էր միջազգային օր։ Դրել են մի տեքստ, որում Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործված է մեկ անգամ՝ որպես պատմական ակնարկի օրինակ, եւ չկա գեթ մեկ հիշատակում, թե ով է իրականացրել Հայոց ցեղասպանությունը։ Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի մասին ոչ մի հիշատակում։ Անհայրենիք լկտիություն է, որում չկա ուղերձ այն մասին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթություններից է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031