Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն հիմա էլ հայտարարում է, թե մշտադիտարկում է անելու Արցախի 2 հանքավայրերում

Դեկտեմբեր 10,2022 17:32

Ադրբեջանը բնապահպանական խնդիրների պատրվակների անվան տակ այսօր էլ հայտարարել է, թե Արցախի օկուպացված Մարտակերտի շրջանում մշտադիտարկում է անելու՝ 2 հանքավայրերի տարածքում։ Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ադրբեջանի էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարարությունների մասնագետները, ներկայացուցիչները եւ «Ազերգոլդ» ընկերությունը մշտադիտարկում են մեկնարկում, իրենց բնորոշմամբ, «ապօրինի շահագործվող» հանքավայրերում՝ այդ շահագործման հետեւանքով առաջացած բնապահպանական խնդիրների արձանագրման նպատակով։

Ուշագրավ է, որ նշյալ տարածքները ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում են, եւ Բաքուն, հղում անելով դեկտեմբերի  7-ին ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավարության հետ բանակցություններին, հայտարարում է, թե նման պայմանավորվածություն է ձեռքբերվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ բնապահպանական խնդիրների պատրվակով մի խումբ ադրբեջանցիներ, որոնց շարքերում իրականում զինվորականներ են եղել, փակել էին ՀՀ-ն Արցախին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Արցախի անվտանգության խորհուրդն օրերս հայտարարել էր, որ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031