Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնո-ներկայացում՝ նվիրված խտրականությանը

Դեկտեմբեր 10,2022 17:16

ՕքսԵՋեն հիմնադրամը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Կանայք քաղաքականության, պետական ​​կառավարման եւ քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրը։

Ծրագրի պատասխանատու Շավարշ Խաչատրյանն ասում է, որ նպատակն է հասկանալ այն կարծրատիպերն ու խնդիրները, որոնք խանգարում են կանանց հատկապես քաղաքականության մեջ ավելի արդյունավետ ունենալ իրենց ձայնն ու կարծիքը. «Մենք ուզում ենք ավելի ուշագրավ դարձնել այդ խնդիրները: Փորձում ենք նաեւ վեր հանել այն տեղական լուծումները, կարծիքներն ու մոտեցումները, որոնք կարող են աջակցել փոխել բացասական տենդենցներն ու գործելակերպերը, որոնք խանգարում են կանանց ավելի ակտիվ լինել հասարակության մեջ»:

Դրա շրջանակներում Վանաձորի Տիկնիկային թատրոնում կազմակերպել էին «Ձեռքերը» մոնո-ներկայացում: Ներկայացման թեման խտրականությունն է, որին բախվում են բոլորը։ Այս ներկայացումը հասարակության արտացոլանքն է: Ներկայացման նպատակն է՝ նպաստել երկրում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը. «Այսպիսի միջոցառումներով մենք ուզում ենք ակտիվ պահել այն մթնոլորտը, որտեղ մարդիկ վեր կհանեն այն խնդիրները, որոնք կան: Կփորձեն  հասկանալ մարտահրավերները, ինչպես նաեւ հասկանալ որտեղից են դրանք գալիս»,- ասում է Շավարշ Խաչատրյանը:

Նա նշում է նաեւ, որ քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացմանը պետք է աջակցեն նաեւ տղամարդիկ. «Տոկոսային մենք տեսնում ենք, որ աճել է կանանց թիվը, որոնք մասնակցում են որոշումների գործընթացում: Բայց կնոջ պատկերը դեռ պասիվ է: Այդտեղ առաջին հերթին հենց կանայք էլ պետք է կարողանան իրենց ձայնը բարձրացնել: Պետք է ընձեռնել հնարավորություններ, որ կանայք իրենք էլ կարողանան իրենց դերակատարումն ավելի բարելավեն ու ավելի էֆեկտիվ դարձնեն: Բայց դա առանձին շարժում չպետք է լինի, որ միայն կանայք են, տղամարդիկ նույնպես պետք է կնոջ դերակատարումը բարելավելու մասնակցություն ունենալ»:

Միջոցառումը համարվում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մաս։ Այն կազմակերպվել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի, Վանաձորի համայնքապետարանի, Վանաձորի Տիկնիկային թատրոնի եւ «Ագաթ» ՀԿ-ի հետ համատեղ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031