Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը ոչ միայն պատրաստ է իջեցնել ԼՂ հակամարտության նշաձողը, այլեւ վերացնել այն»․ Մետաքսե Հակոբյան

Դեկտեմբեր 10,2022 14:55

«Մինչեւ 2018 թ․-ը Ալիեւը դժգոհում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Իսկ 2018 թ․-ից հետո միջազգային հանրությունը Փաշինյանին ստիպում է իջեցնել նշաձողը։ Պատերազմը ցույց տվեց, որ Փաշինյանը ոչ միայն պատրաստ է իջեցնել ԼՂ հակամարտության նշաձողը, այլ նրա նպատակն է առհասարակ այդ նշաձողի չեղարկումը, վերացումը»,-«Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմակերպած՝ Արցախի Հանրապետության անկախության օրվան՝ դեկտեմբերի 10-ին նվիրված քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց․ «Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության երկու տարվա արդյունքը ԼՂ կարգավորման գործընթացի համար հետեւյալն էր․ ստեղծվել է տպավորություն, որ ՀՀ իշխանությունը ժամանակ առ ժամանակ փորձում է ակտիվության պատրանք ստեղծել՝  նպատակ ունենալով ձգել գործընթացը։ ԵԱՀԿ ՄԽ անդամ ՌԴ-ի հետ հարաբերությունների լուրջ վատթարացումն ունեցավ հետեւանք՝ անկախ այն փաստից, որ իշխանությունը փորձում է ներկայացնել, թե ՌԴ-ի հետ հարաբերությունները բարիդրացիական են»։

Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունն օրակարգից դուրս մղեց նաեւ 2016թ․-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շփման գծում հրադադարի հսկողության եւ հետաքննության մեխանիզմների տեղակայում, դիտորդների թվի ավելացում․ «Սա թույլ կտար փաստել, որ հրադադարի խախտումներով Ադրբեջանը ոտնահարում է կարգավորման գործընթացի հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը։ ՀՀ իշխանությունը վտանգավոր թեզ գցեց դաշտ, թե լուծումը պետք է բավարար Արցախի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդներին։ Դրա հետեւանքը եղավ 2020թ․-ի պատերազմը։ ՀՀ իշխանությունը ինքնորոշման իրավունքի հիմքով մոտեցումը փոխարինեց անվտանգության խնդիրներով եւ ձեւախեղեց բանակցային գործընթացը, այն վերադարձրեց բանակցությունների առաջին փուլին, որը ենթադրում էր կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում»։

Պատգամավորի խոսքով՝ Արցախի իշխանության եւ ժողովրդի միջեւ մեծ համախմբում կա հակամարտության կարգավորման տեսլականի շուրջ եւ այն է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031