Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ բոլոր մարզերում կանցկացնեն անձանց ընդունելություն և քննարկումներ։ Անձինք կարող են տեղում ստանալ խորհրդատվություն, դիմումներ ներկայացնել Պաշտպանին։ Կքննարկվեն նաև մարդու իրավունքներին առնչվող հարցեր տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
ՄԻՊ ներկայացուցիչները մարզերում կլինեն մինչև ժամը 18։00-ը։
ՀՀ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժին