Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Fitch-ը Ակբա բանկին շնորհել է «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով

Դեկտեմբեր 10,2022 12:25

Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) Ակբա բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Գործակալությունը «B+» մակարդակում հաստատել է նաև բանկի կենսունակությունը:

Գործակալության հրապարակած զեկույցում  նշված է, որ բանկն արժանացել է նման գնահատականի՝ շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության և իրացվելիության, ինչպես նաև բարենպաստ տնտեսական միջավայրի ստեղծման:

Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում ընդգծվում է ընթացիկ տարում բանկի ակտիվների որակի  բարելավման և գործառնական շահույթի նշանակալի աճի մասին: Գործակալությունը նաև նշում է բանկի կապիտալիզացիայի բարձր մակարդակի մասին, որը զգալիորեն գերազանցում է կարգավորողի նվազագույն պահանջները, ինչն էլ հաստատում է բանկի կենսունակության բարձր մակարդակը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031