Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Ներսես Խառատյանի «Անհայտը» դետեկտիվ ժանրի գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակը, գրողներ՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ:
Բացման խոսքերով Միլիտոնյանը պատմեց գրքի ստեղծման և այլ մանրամասնությունների մասին:
Նշեց, որ Ներսես Խառատյանը գրել է թվով 6 դետեկտիվ ժանրի գիրք, և կատակով հավելեց, որ սպասում են գարնան նոր շնչի հետ եւս մի նոր գրքի:
Հավելեց նաև, որ Խառատյանը գրել է նաեւ բազմաթիվ երգիծական բանաստեղծություններ:
Կարդացեք նաև
Խոսքը տրամադրվեց գրքի խմբագիր Տիգրան Նիկողոսյանին, որն ավելի մանրամասն պատմեց գրքի ստեղծման ողջ գործընթացի մասին:
Նշեց, որ Մեղրիում են եղել, երբ գրվել է վեպը: Ամեն 40 կամ 50 էջ գրելուց հետո նա գրքի հեղինակ Ներսես Խառատյանի հետ քննարկում էր գրվածը և վերջում համարյա բոլոր հերոսներին հիշում էր:
Իրենց տպավորություններով կիսվեցին և գրքի ու հեղինակի մասին խոսեցին նաև Արմեն Ավանեսյանը, Արևշատ Ավագյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, Շանթ Մկրտչյանը:
Իրավաբան Գոհար Ավագյանը ներկայացրեց հեղինակի անցած գիտական և ստեղծագործական ուղղին:
Նատալի ՄԻՆԱՍՅԱՆ