Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Օգոստոսի 14-ից՝ դատարանի որոշմամբ Սուրեն Մանուկյանը գտնվում է կալանքի տակ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգում կազմակերպելու կասկածանքով։
Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը, միանշանակ, բողոքարկվելու է:
Լուսանկարը` Սուրեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից