Լրահոս
Օրվա լրահոսը

Կան բազմաթիվ քաղաքային, ներհամայնքային, սոցիալական և կոմունիկացիոն հարցեր, որոնք կա՛մ մնում են օդից կախված, կա՛մ էլ օրվա իշխանություններն ավելի են ծանրացնում վիճակը. «Փաստ»

Դեկտեմբեր 10,2022 10:22

Այսօր երկրում կան բազմաթիվ քաղաքային, ներհամայնքային, սոցիալական և կոմունիկացիոն հարցեր, որոնք կա՛մ մնում են օդից կախված, կա՛մ էլ օրվա իշխանություններն ավելի են ծանրացնում վիճակը։ Օրինակ՝ կարող ենք դիտարկել մայրաքաղաքի երթևեկության հարցը։ Նույնիսկ տասնյակ միլիոն բնակչություն ունեցող քաղաքներում երթևեկությունն այնպես է կազմակերպվում, որ խցանումները հասնում են նվազագույնի։ Սակայն մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանում գնալով խցանումներն ավելանում են ու ավելանում։ Երթևեկությունն ընդհանրապես պատշաճ մակարդակով չի կարգավորվում և գերկենտրոնացված է մի շարք փողոցներում։ Սակայն դա չի խանգարում, օրինակ՝ ձմռան շեմին վերականգնողական աշխատանքներ սկսել այդ փողոցներում ու ավելի կաթվածահար անել երթևեկությունը։ Քաղաքում չկա այլընտրանքային ճանապարհների ցանց, չեն գործում խելացի լուսացույցեր կամ այլ կարգավորող համակարգեր։ Բացի դրանից, ոչ միայն Հայաստանը, այլև հենց Երևանը ապակենտրոնացված չէ, իսկ կայանատեղիների (հատկապես ստորգետնյա) թիվը բավարար չէ։

Մյուս կողմից էլ՝ շատ մեծ խնդիր կա քաղաքային տրանսպորտի հետ կապված։ Մարդկանց համար քաղաքային տրանսպորտով երթևեկությունը գնալով ավելի է բարդանում, և շատ հաճախ նրանք ստիպված են լինում ժամերով սպասել կանգառում, մինչև նույնիսկ մեծ ավտոբուսներում մի կերպ խցկված կարողանան հասնել տուն կամ աշխատանքի։ Ու այս ամենն՝ այն պայմաններում, երբ իշխանությունները մեծ փիառ արշավներ էին կազմակերպում, թե նոր ավտոբուսներ են ձեռք բերել ու շարունակում են ձեռք բերել։ Բայց այդպես էլ քաղաքային տրանսպորտի հարցը ոչ միայն չի լուծվում, այլ ավելի է բարդանում, քանզի այդ փոփոխությունները համակարգված չեն, ամեն ինչ արվում է կիսատ-պռատ, ինչն այս իշխանությունների բնորոշ «գծերից» մեկն է։

Ու քպականները համատարած էյֆորիայի տակ մեծ աժիոտաժ են բարձրացնում, թե վերջապես քանդեցինք, ավիրեցինք այդ կառույցը, դա էր խանգարում երկրի սրընթաց առաջընթացին։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031