Լուսանկարում վայրի խնձորենի է, որն աճում է խստաշունչ ձմեռ ունեցող Ամասիայի Բերդաշեն բնակավայրի մոտ` Արփի լճի հարակից անտառում։ Մշտադալար գեղեկցուհին «Արփի լիճ ազգային պարկի» արևմտյան տեղամասում է։
«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանի փաստմամբ, աշնանը ծառի տերևները թափվում են, բայց պտուղը մնում է։ Նույնիսկ սառնամանիքին՝ մինուս 40 աստիճան ցրտերին, պտղաբեր ծառն իր տեսքը պահպանում է։
«Հրաշք է, տեղացիներն այս ծառի պտուղը մուրաբայի խնձոր են անվանում, հիմնականում նապաստակներն ու թռչուններն են սնվում, երբ խնձորը թափվում է», -ասում է Մուշեղ Մուրադյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ