«Օրերս մտերիմներով քայլում էինք Երեւանի փողոցներով, ու պահի տակ մտածում էի, որ մենք օտար ենք դարձել: Մենք, որ մտածում, խորհում, կրթվում ենք: Բայց հետո ինձ զսպում եմ, ասում եմ` չէ, իրենք են օտար, որովհետեւ իմ պապերն են կառուցել Երեւանի պետական համալսարանը, որովհետեւ իմ տատիկն էր հոգեբույժ եւ առնվազն ծառեր էր տնկում Երեւանի կենտրոնում, բացի նրանից, որ հայտնի հոգեբույժ էր, որովհետեւ իմ հայրն է հեռուստատեսության հիմքում եղել, որովհետեւ ես կարողացել եմ այդ ամբողջ ճանապարհն անցնել եւ հասնել այստեղ, որովհետեւ ես իմ դստերն եմ նույն ոգով կրթում, որովհետեւ իմ նախնիները մելիքության ժամանակ Շուշիի հիմնադիրներն էին: Սա իմ երկիրն է եւ ես տեր կկանգնեմ իմ երկրին մինչեւ վերջին շունչս ու մինչեւ վերջին շունչս կսովորեցնեմ իմ աղջկան՝ պայքարել հանուն հայրենիքի»:
«Ես հավատում եմ, վաղ թե ուշ ամենը վերադառնալու է, դավաճանները հիշվելու են որպես դավաճան, իսկ Շուշին նորից լինելու է հայկական, անկախ նրանից՝ կտեսնեմ դա ես կամ իմ դուստրը: Բայց հայը նորից լինելու է Շուշիում»-ասաց «Նոր Հայաստան» ՀԿ նախագահ Էլեոնորա Մանանդյանը «Հայելի» ակումբում այսօր կայացած ասուլիսում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետաքրքիր է էս կնոջ հայրը քանի տարեկան է,որ հայկական հեռուստատեսության հիմքում ա եղել։
Կարեն Մանանդյանը պիտի որ մի 20-25 տարի ինձնից մեծ լիներ՝ մոտավորապես 1935-40 թվի ծնված: Հիմնադիր՝ չգիտեմ, բայց շատ հարգված դեմք էր հեռուստատեսությունում: