Aravot.am-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից մեկնաբանություն խնդրեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի դիտարկումների վերաբերյալ։ «Երկիր մեդիայի» տնօրենն ասել էր, որ իրենց հեռուստաընկերությունն արտոնագրից զրկելու վերաբերյալ ՀՌՀ հիմնավորումները մանիպուլյատիվ են, սուբյեկտիվ եւ արվել են քաղաքական դրդապատճառներից ելնելով։
Տիգրան Հակոբյանն Aravot.am-ին հետեւյալը հայտնեց․ «Ծանոթ ենք բոլոր տեսակետներին, այդ թվում՝ Բագրատ Եսայանի եւ «Առավոտի» խմբագրականին, որոնց առաջիկայում կպատասխանենք»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ