2021 թվականին Եվրոպական միությունը 31 միլիոն եվրո աջակցություն է տրամադրել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Այս մասին ասվում է քաղաքացիական հասարակությանը տրամադրված ԵՄ աջակցության ամփոփագրում, որը հրապարակել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ընդհանուր առմամբ իրականացվել է 31 ծրագիր, իսկ ԵՄ աջակցությունը կազմել է 31,34 մլն եվրո։ Միևնույն ժամանակ, ենթադրամաշնորհային մեխանիզմների միջոցով լրացուցիչ ֆինանսավորում է ստացել 140 ՔՀԿ։
Քաղաքացիական հասարակության աջակցությանն ուղղված դրամաշնորհներն ընդգրկել են թեմատիկ ոլորտների լայն շրջանակ, մասնավորապես՝ 41 տոկոսն ուղղվել է կրթության ոլորտին և հմտությունների զարգացմանը:
EU NEIGHBOURS east