Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել ՄԻԵԴ վճիռների կատարողականի վերաբերյալ և կոչ արել Հայաստանի իշխանություններին կատարել «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» վճռով պարտավորությունները:
Գործը վերաբերում էր Ադրբեջանի վեց քաղաքացիների սեփականության իրավունքներին, որոնք Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հարկադրված են եղել փախչել Լաչինի շրջանի իրենց տներից:
Նախարարների կոմիտեն նշել է, որ ավելի քան յոթ տարի է անցել այն պահից, երբ Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել այդ գործի էության վերաբերյալ, և գրեթե հինգ տարի այն բանից, երբ կայացվել է արդարացի փոխհատուցման վերաբերյալ վճիռը: Այնուամենայնիվ, մինչ այժմ որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել վճռի կատարման վերաբերյալ:
Դատարանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին անհապաղ ավարտել Եվրոպական դատարանի կողմից տրված արդարացի փոխհատուցման վճարման եղանակների մասով իրենց դիտարկումները, ինչպես նաև կուտակված չվճարված տոկոսները, ներառյալ Փոխըմբռնման հուշագրի օգտագործման հնարավորությունը, որը հնարավորություն կտա ապահովել վճարումը Եվրոպական խորհրդի բանկային հաշվի միջոցով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ