Դեկտեմբերի 9-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած ընտրություններում բուհի գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել է ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12 – 8 հարաբերակցությամբ։
Տեղեկացնենք, որ ռեկտորի ընտրությունը վերապահված էր համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Մամուլի հաղորդագրություն