Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ Գյումրիի ավագանու անդամ Արման Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Հիմք ընդունելով ՏԻՄ օրենսգրքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին, որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունները:
Որոշումը կապված է նախ և առաջ ՔՊ վարչության վերջին նիստին քաղաքական պատասխանատվության սկզբունքի վերահաստատումից:
Ի՞նչ է ասած քաղաքական պատասխանատվություն, ես ինքս այդ սկզբունքը ակտիվ առաջ եմ տարել, որը ավագանու մակարդակում իրենից ենթադրում էր՝ համաձայն չես թիմի որոշման հետ, անում ես չհամաձայնեցված քաղաքական հայտարարություններ, հանրային վատ վարք ես դրսևորում, կատարել ես որևէ հակաօրինական գործողություն, ապա թվարկվածներից որևէ մեկի առկայության դեպքում բարի եղիր դնել մանդատը:
Իմ պարագայում, հավանաբար, դա կամ ժամանակին կուսակցությունից դուրս գալն է եղել կամ քաղաքային իշխանության սուր քննադատումը (բացատրություն չեմ ստացել):
Կարդացեք նաև
Անկախ այն հանգամանքից, որ այս պահին ես կուսակցական չեմ (2022թ. ապրիլից), այս սկզբունքները ամրագրվել են շատ ավելի շուտ (2021թ. հոկտեմբեր ամսին) ու ես երբեք իմ խոսքից ու սկզբունքներից հետ չեմ կանգնում:
Շնորհակալություն բոլոր գործընկերներին համագործակցության համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք:
Նաև խոստացածի համաձայն կանդրադառնամ իմ ձերբակալմանը, բայց ոչ հիմա: