Հանրապետության տարածքում
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:
Կարդացեք նաև
Երևան քաղաքի դեկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 12.7°C (1966թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -11.8°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 1.8°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ