Կոլումբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարը սկսեց կանանց ազգային հավաքականի անդամ, 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը հանդես եկավ B խմբում:
Իզաբելլան միայն երրորդ մոտեցումով կարողացավ բարձրացնել պոկում վարժությունում հայտարարած 90 կիլոգրամ նախնական քաշը, ինչը 52 մասնակիցների մեջ 24-րդ արդյունքն էր: Հրում վարժությունում մեր մարզուհին ցույց տվեց 115 կգ (19-րդ ցուցանիշ) եւ երկամարտի 205 կգ արդյունքով պայքարն ավարտեց 18-րդ հորիզոնականում:
Հայաստանի ծանրորդներից հաջորդը Բոգոտայի մրցահարթակ կմտնեն 89 կգ քաշայիններ Վարդան Մանուկյանը, որն ընդգրկված է B խմբում եւ Անդրանիկ Կարապետյանը, որը կմասնակցի ուժեղագույնների պայքարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ