Ermenihaber. Վանի առևտրի և արդյունաբերության գործարար միության (VATSO) կառավարման խորհրդի նախագահ Զահիր Քանդաշօղլուն տեսակետ է հայտնել, որ Հայաստանի հետ սահմանի բացվելուց հետո Վանի նահանգում կակտիվանա զբոսաշրջությունը:
Քանդաշօղլուն նշել է, որ 2022 թվականը Թուրքիայի և աշխարհի համար հատկապես տնտեսական ալեկոծությունների պատճառով դժվար տարի էր, սակայն Թուրքիայի մյուս նահանգների հետ համեմատ Վանում, մասնավորապես իրանցի զբոսաշրջիկներով պայմանավորված, այդ իրավիճակը համեմատաբար քիչ է զգացվել։
«Վանն Իրանի, Իրաքի և Հայաստանի հետ հարևան է։ Ադրբեջանի հետ էլ ենք հարևան համարվում։ Չնայած դրան՝ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում առևտուր անենք հարևան երկրների հետ։ Հայաստանի հետ սահմանադուռը դեռ փակ է։ Եթե այդ անցակետը բացվի, Վանի զբոսաշրջությունն էլ ավելի կակտիվանա, զբոսաշրջիկների թիվն ամեն ամիս կավելանա։ Ադրբեջանցի զբոսաշրջիկներն էլ կրկին այդ անցակետով հանգիստ կարող են գալ մեր նահանգ»,-նշել է Քանդաշօղլուն:
Կարդացեք նաև