Ֆուտբոլի Իսպանիայի արքայական ֆեդերացիայի (RFEF) մամուլի ծառայությունը հայտնում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուիս Էնրիկեին կփոխարինի Լուիս դե լա Ֆուենտեն: Նոր գլխավոր մարզչի առաջադրումը նշանակված է դեկտեմբերի 12-ին:
Նշվում է, որ մասնագետի թեկնածությունը պետք է անցնի RFEF տնօրենների խորհրդի հավանության գործընթացով:
Հիշեցնենք, որ Քաթարում իսպանացիները, պարտվելով Մարոկկոյին, չէին կարողացել անցնել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, ինչի համար արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն միակ մեղավոր համարել է իրեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև