«ԱԱԾ-ի հակահետախուզության գրանցած արդյունքները շատ վատն են, բայց համակարգի, ինստիտուտի տեսանկյունից հաջող են։ Անգամ համաշխարհային մակարդակով են լուրջ արդյունքներ, երբ մեր նման պետությունը նման արդյունքներ է արձանագրում։ Դա արդեն իսկ համակարգի տեսանկյունից հաջողված արդյունք է»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը կառավարության հեղինակած նախագիծը քննարկեց, որով պետական պահպանության ծառայությունն առանձնանում է ԱԱԾ-ի կազմից եւ դառնում վարչապետին ենթակա մարմին։ Կառավարությունը որոշել է նաեւ վարչապետին ենթակա արտաքին հետախուզության ծառայություն ստեղծել։
Արմեն Գրիգորյանը նշեց․ «Տեղեկատվության տեսանկյունից արտաքին հետախուզական մարմին ստեղծելով՝ ուզում ենք նաեւ հետախուզական համայնք ստեղծենք, այլ ոչ թե ունենալ բացառիկ տեղեկատվություն կրող միայն մեկ համակարգ։ Ուզում ենք կարիքի դեպքում տեղեկատվության փոխանակում լինի։ ՊՊԾ-ի դեպքում, երբ տարանջատումը քննադատում են, ուզում եմ հիշեցնել, որ որոշ բաներ դե ֆակտո գործում են, եւ մենք օրենքով ենք դրանք արձանագրում՝ ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու համար։ Դա պետության համար անվտանգության ավելի բարձր մակարդակ կապահովի»։
Վերոնշյալի համատեքստում հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց ԱԱԾ-ի բացահայտած «էժան» լրտեսներին, որոնք թշնամուն տեղեկություններ են փոխանցել մեր բանակի մասին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ