Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա Ադրբեջանի սադրանքն էր․ այդտեղ բնապահպաններ չկային»․ Արմեն Գրիգորյան

Դեկտեմբեր 08,2022 19:11

ԵՄ քաղաքացիական դիտորդների առկայությունը ՀՀ-ում կայունացնող դեր է խաղում։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակումից հետո ԵՄ քաղաքացիական դիտորդների ներկայությանը ՀՀ սահմաններին։ «Ահագին արդյունավետ է։ Հայկական կողմը գտնում է, որ լավ կլինի, եթե նրանք ավելի երկար մնան տարածաշրջանում։ Եվրոպական մայրաքաղաքներից նման ուղերձներ կան։ Եթե քայլ լինի, ՀՀ-ն կողջունի դա»,-նշեց Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով բնապահպանական խնդիրների պատրվակով Բերձորի միջանցքը փակելու ադրբեջանցիների փորձերին՝ Արմեն Գրիգորյանը շեշտեց․ «Բնականաբար, դա սադրանք է։ Այդտեղ որեւէ բնապահպան չկա։ Բոլորի համար պարզ է, որ չկա բնապահպանական հարց, կա սադրանք, որը խախտում  է նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարությունը։ Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների գոտում է, եւ աշխտանք է արվում՝ դրա անվտանգությունն ապահովելու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031