Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ դուք պաշտոնական Երևանին հարցրեք՝ ինչու է Ալմաթիի հռչակագիրը դիտարկվում որպես Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու փաստ. Զախարովա

Դեկտեմբեր 08,2022 17:58

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել է Հայաստանի իշխանություններից ճշտել հարցը՝ ինչու է 1991թ. Ալմաթիի հռչակագիրը դիտարկվում որպես Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու փաստ, և ինչու է հիմա բանակցային գործընթացում անտեսվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, չնայած որ ինքնորոշման իրավունքն ամրագրված է ինչպես ՄԱԿ կանոնադրությամբ, այնպես էլ նույն Ալմաթիի հռչակագրով:

«Հենց այդ հարցը.. դուք տվե՞լ եք Երևանի պաշտոնական ներկայացուցիչներին, Հայաստանի ղեկավարությանը… Դուք կարող եք, չէ՞, այդ հարցը նրանց ուղղել: Չէ՞ որ այն պահանջում է պաշտոնական դիրքորոշման ձևակերպում, առաջին հերթին՝ Երևանում»,- ասել է նա՝ հավելելով, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր մամուլի ասուլիսում բոլոր շեշտադրումներն արել է և ավելացնելու բան չկա:

«Ես կարծում եմ՝ Ձեզ համար էլ գաղտնիք չէ, որ մենք վերջին շրջանում բազմաթիվ մեկնաբանություններ ենք տեսել, բազմաթիվ նրբերանգներ… Ցանկալի է հիմնավոր հասկանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը այն ասպեկտներում, որոնք դուք հնչեցրիք: Եվ այդ ժամանակ մենք անմիջապես մանրամասն կմեկնաբանենք»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031