Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելը Արևմուտքի երազանքն է. Զախարովա

Դեկտեմբեր 08,2022 17:36

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը՝ ասելով, որ Հարավային Կովկասում ԵՄ-ն առաջնորդվում է բացառապես կոնյուկտուրային շահերով:

«Մենք տեղյակ ենք Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում ցանկացած ձևով ներգրավվելու Բրյուսելի ձգտումների մասին: Պարզապես որպեսզի ամրագրի տեղում իր ներկայությունը և վերջին հաշվով Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից: Դա նրանց երազանքն է: Մենք հնչեցրել ենք մեր վերաբերմունքն այդ հարցում»,- ասել է Զախարովան:

Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ քանի դեռ դրա երկարաձգելու հարցը լուծված չէ, ռուսական կողմը չի կարող կանխատեսել իրադարձությունները, առավել ևս, որ տարածաշրջանի երկրների մոտ տրամագծորեն տարբեր հայացքներ կան Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման կապակցությամբ:

Զախարովան նշել է, որ այդ հարցով Ռուսաստանը մշտապես կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ: Նրա խոսքով՝ երբ որ որոշում կլինի ԵՄ մանդատը երկարաձգելու վերաբերյալ, Մոսկվան լրացուցիչ այն կմեկնաբանի:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031