Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում. «Լույս» հիմնադրամ

Դեկտեմբեր 08,2022 17:24

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. պետական բյուջեն։

Բյուջեի ցուցանիշների աճի համար հիմք հանդիսացող տնտեսական բարձր աճը կարող է ժամանակավոր լինել: Կառավարությունը, անկախ իր գործողություններից, ստացել է բարձր տնտեսական աճի ստեղծած հնարավորությունները և ներկայացրել բարձր ցուցանիշներով բյուջեի նախագիծ: Սակայն, տնտեսական աճը արագացնող գործոնները կախված չեն ինչպես կառավարության գործողություններից, այնպես էլ ՀՀ ներքին այլ գործոններից: Փոխարենը դրանք կախված են աշխարհաքաղաքական իրավիճակից, որը շատ կտրուկ կարող է փոխվել: Մինչդեռ կառավարությունը իրավիճակին համապատասխան տնտեսության «գերտաքացող» ոլորտներից դեպի տնտեսության ներուժը բարձրացնող ոլորտներ ռեսուրսների վերաբաշխման քաղաքականություն չի իրականացնում, ինչը միջնաժամկետում, ներկա դրական շոկի վերացման պայմաններում, խնդիրներ կստեղծի տնտեսական աճի ապահովման տեսանկյունից:

2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում: Կառավարությունը շարունակել է բյուջեն կառուցել թիրախային, այլ ոչ թե կանխատեսվող տնտեսական աճի հիման վրա: Սակայն, մյուս բոլոր կառույցները 2023-ին տնտեսական աճը կանխատեսում են 4-5%-ի շրջանակներում: Հետևաբար, այս մասով առկա են ռիսկեր, որոնց նյութականացումը կհանգեցնի բյուջեի եկամուտների նվազմանը, ֆինանսավորման կարիքի աճին և պարտքի բեռի սպասվածից ավելի բարձր մակարդակի ձևավորմանը:

Բյուջեի կատարման համար ռիսկային է հարկային եկամուտների կանխատեսումը: 2023-ի համար կառավարությունը թիրախավորել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում շուրջ 0.5 տոկոսային կետով, այն դեպքում, երբ առկա է առնվազն 0.6 տոկոսային կետով օրենսդրական բացասական ազդեցություն: Դա նշանակում է, որ հարկային վարչարարության միջոցով պետք է բարելավվի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը առնվազն 1.1 տոկոսային կետով, ինչն անիրատեսական է՝ հաշվի առնելով այն, որ 2022թ. բարձր տնտեսական աճի պայմաններում վարչարարության բարելավման հաշվին հարկեր/ՀՆԱ-ի բարելավում գրեթե չի արձանագրվել:

Կապիտալ ծախսերի խոշոր ծավալի իրականացումը արժանահավատ չէ: Կառավարությունը կրկին ներկայացրել է բավական բարձր կապիտալ ծախսերի նախագիծ (557.7 մլրդ դրամ` ՀՆԱ-ի 6.0%-ը), որն ոչ ամբողջությամբ է կատարվելու՝ հաշվի առնելով ինչպես 2022-ի, այնպես էլ նախորդ տարիների կատարողականները: Հետևաբար, անհասկանալի է բարձր թիրախ սահմանելու նպատակը, եթե ի սկզբանե հայտնի է, որ այն չի կատարվելու: Այս կերպ վարվելու արդյունքում նվազում է ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, քանի որ արտաքին վարկերը հատկացվում են ՀՀ-ին այդ ծրագրերի իրականացման նպատակով, այնուհետև վարկերից չօգտվելու համար ՀՀ կառավարությունը վճարում է մեծ չափով տույժեր: Բացի այդ, նվազում է վստահությունը հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների շրջանում, ինչը հանգեցնում է նաև երկրի նկատմամբ վստահության անկման:

Պաշտպանության ոլորտի ծախսերի աճը ողջունելի է, սակայն փաստացի ցուցանիշները, ինչպես կապիտալ ծախսերի պարագայում, մտահոգության առիթ են տալիս: Պաշտպանության ոլորտի ծախսերի էական բարձրացումը դրական երևույթ է՝ հաշվի առնելով հետպատերազմական վիճակում անվտանգության ապահովման կարևորությունը: Սակայն, 2021 և 2022թթ.-ին պաշտպանության ոլորտում ծախսերի նշանակալի բարձրացում տեղի չի ունեցել, իսկ 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ճշտված պլանը կատարվել է ընդամենը 67.5%-ով: Հետևաբար, ինչպես կապիտալ ծախսերի դեպքում, պաշտպանության ոլորտի ծախսերի էական մեծ մակարդակի իրականացումն արժանահավատ չէ:

Կառավարության կողմից լրացուցիչ ռեսուրսների բաշխման ուղղությունները խնդրահարույց են: 2023թ. նախատեսվել է էապես բարձրացնել «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» հոդվածի գծով ծախսերի ծավալը: Վերջինիս աճը կազմելու է .1%՝ գերազանցելով սոցիալական և տնտեսական ոլորտներին հատկացվող գումարների աճին: Ընդ որում, այդ հոդվածում են նաև ներառված ոստիկանության և դատական գործունեության ծախսերը, որոնք աճելու են համապատասխանաբար 14.%-ով և 24.%-ով, այն դեպքում, երբ սոցիալական ծախսերը աճելու են ընդամենը 12.%-ով:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝

Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» տելեգրամ ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031