ԱՄՆ-ը և Ֆրանսիան իրենք են սառեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» աշխատանքները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին՝ ինչու Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնը չեն կարող միասին աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Գնահատական արդեն տրվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի կողմից, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ գործունեության մասով: Լինելով դրա համանախագահներ՝ Վաշինգտոնը և Փարիզը մտացածին պատրվակներով այս տարվա փետրվարին հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից: Նրանք էլ այն թաղել են որպես միջազգային հարթակ»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Արևմուտքի միջև գործակցության խախտման համատեքստում բացառություն չեն եղել նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության թեմայով Ժնևի քննարկումները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ