Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում ստեղծվել է դրական ծնողավարման առցանց դասընթաց

Դեկտեմբեր 08,2022 16:45
Hay kin

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ ու ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծվել է դրական ծնողավարման առաջին առցանց դասընթացը՝ aybuben.parenting.am։

Դասընթացն անվճար է․ այն կազմակերպվում է կարճ և մատչելի տեսադասերի միջոցով։ Ուսումնական ծրագրի նպատակն է՝ իրազեկել ծնողներին ծնողավարման արդիական ու կարևոր թեմաների մասին՝ զարգացնելով վերջիններիս ծնողավարման կարողությունները, նպաստելով ծնող-երեխա փոխվստահության ամրապնդմանը, խաղաղ և երջանիկ ծնողավարմանը։

Ծրագիրը բաղկացած է վեց թեմաներից՝

  • ծնող-երեխա արդյունավետ հաղորդակցում,
  • կարգապահություն,
  • սահմանափակումներ և պատիժ,
  • արդյունավետ խրախուսանք,
  • որակյալ ժամանակ երեխայի հետ,
  • երեխաների հոգեբանական զարգացման տարիքային առանձնահատկությունները։

Դասընթացին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ: Տեսադասերը հասանելի կլինեն «Գրանցում» կոճակով կայք մուտք գործելուց հետո։ Գրանցումը՝ պարզ և արագ, մեկ բջջային հեռախոսահամարի պարտադիր առկայությամբ։

Կայքից օգտվելու հուշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

2020 թվականից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն (UNICEF) ընդհանուր սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումն ու դեպքի վարումը համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ ԱՍՀՆ հետ համագործակցությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր․ aybuben.parenting.am ծնողավարության ծրագիրը համագործակցության լավագույն արդյունքներից է։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031