Դեկտեմբերի 2-ի ցերեկը ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Արգավանդ գյուղի մի բնակիչ կացնով հարձակվել է իր որդու և հարսի վրա։ Հաղորդումը ստանալուն պես բաժնից օպերատիվ խումբ մեկնեց Արգավանդ:
Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով հնարավորինս արագ դեպքի վայր մեկնած իրավապահները պարզեցին, որ ժամը 15.20-ի սահմաններում 76-ամյա տղամարդը, առանց որևէ պատճառի, կացնի սուր կողմով խփել էր բազմոցին քնած որդու ձեռքին` կտրելով երկու մատը, հետո կացնի բութ մասով խփել էր հարսի գլխին: Նրանք հոսպիտալացվել են։
76-ամյա տղամարդը տանը չէր։
Նա հայտնաբերվեց Մասիս քաղաքում և տեղափոխվեց Մասիսի քննչական բաժին:
Կարդացեք նաև
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն