Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13 -ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:
Կարդացեք նաև
Երևան քաղաքի դեկտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 13.0°C (1980թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -14.2°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 1.7°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ