Հայաստանը 2022 թվականի հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։
Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1%, իսկ սեպտեմբերը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 14.6%։
Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։
Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես՝ ընթացիկ տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանման աճը կազմել է 63.8%։
Կարդացեք նաև
Առավել մանրամասն՝ տես հղումով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն