Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկրաշարժը զգացվել է նաև Արցախի մայրաքաղաքում

Դեկտեմբեր 08,2022 11:50

Դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.23⁰ և արևելյան երկայնության 46.82⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստան` Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Արցախում՝2-3 բալ ուժգնությամբ։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031