Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ տեղեկություններ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի վերաբերյալ. Բաբկեն Թունյան

Դեկտեմբեր 08,2022 14:38

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Որոշ տեղեկություններ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի վերաբերյալ

Այսօր ՍԾՏՀ ԽՎ նիստում պետք է հաստատվեին պատվիրակությունների նոր անդամների մանդատները: Ի սկզբանե պարզ էր, որ գլխավոր ինտրիգը լինելու է Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատների հարցը:

Դեռ մինչև բուն քվեարկությունը, մոտ 2 ժամ բուռն բանավեճ էր՝ ինչպես անցկացնել քվեարկությունը: Բոլոր նոր անդամներին միասի՞ն քվեարկել, երկրներին՝ առանձի՞ն, թե՞ ամեն երկրի յուրաքանչյուր անդամին առանձին: Ի վերջո` ընտրվեց երրորդ տարբերակը:

Հաշվի առնելով մինչև քվեարկությունը հնչած հայտարարությունները՝ ՌԴ ներկայացուցիչները կոչ արեցին ռուս-ուկրաինական կոնֆլիկտը չկապել այս գործընթացի հետ, չպարալիզացնել կազմակերպության աշխատանքը, և հայտարարեցին՝ եթե իրենց որևէ անդամի մանդատը չհաստատվի, ապա իրենք կլքեն նիստը:

Վեհաժողովի անդամներն առաջինը միաձայն կողմ քվեարկեցին Հայաստանի պատվիրակության նոր անդամի՝ Գևորգ Պապոյանի մանդատը հաստատելու հարցին:

Ռուսաստանի պատվիրակության առաջին անդամի մանդատը չհաստատվեց, 13 պատվիրակություններից 7-ը պետք է կողմ քվեարկեին, սակայն կողմ քվեարկեցին 5-ը (այդ թվում՝ Հայաստանի պատվիրակությունը): Ադրբեջանի պատվիրակությունը քվեարկությունից առաջ դուրս եկավ դահլիճից, որպեսզի չմասնակցի քվեարկությանը:

Այս քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարեց, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը և լքեց դահլիճը:
Նշեմ, որ ՌԴ տարեկան ներդրումը մոտ 256 000 եվրո է, որը ՍԾՏՀ ԽՎ բյուջեի 14%-ն է, և եթե իրավիճակը չհարթվի, ապա այս կազմակերպության բյուջեն խնդիրներ կունենա, հատկապես, որ երկրները մտադիր չեն ավելացնել իրենց ֆինանսական ներդրումները:
Հաջորդ լարվածությունը նույնպես ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում էր: Տնտեսական բնույթի զեկույցների մասով Ուկրաինան առաջարկել էր բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձևակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձևակերպմամբ:

Մենք նշեցինք, որ զեկույցները տնտեսական են, պետք չի դրանք քաղաքականացնել, քաղաքական գնահատականներ հնչեցնել և չպաշտպանեցինք այս առաջարկները:

Մնացած երկրները կողմ քվեարկեցին և առաջարկություններն ընդունվեցին: Այսինքն, փաստացի Ռուսաստանին ճանաչեցին ագրեսոր:
Նիստը շարունակվելու է դեկտեմբերի 8-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031