Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ո՞վ կկարողանա վերականգնել Գյումրու երբեմնի հմայքը

Դեկտեմբեր 07,2022 19:29

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ միայն տնտեսական ակտիվ հոսքերը կկարողանան վերականգնել  Գյումրու երբեմնի հմայքը։

Անդրադառնալով այն հարցին էլ, թե ի՞նչն է փոխվել երկրաշարժից հետո գյումրեցիների մոտ,  նա ասաց․

«Ժամանակի ընթացքում ամենատարբեր տեմպերով շինությունները, ճանապարհները վերանորոգվել են, դեռ կվերանորոգվեն հաստատ, բայց մարդկային հոգեբանությունը և աղճատված ճակատագրերը վերականգնել չի լինի։ Դա շատերի համար կորսված մանկություն էր, ես վստահ եմ, որ հատկապես Գյումրիում որևէ ընտանիք հեռու չի մնացել այս աղետից, և յուրաքանչյուրի ընտանիքում ողբերգություն կա։ Ցավոք սրտի, տարեգրությունը և ժամանակը չի ամոքում վերքերը, սա չսպիացող վերք է, որը մշտապես արնահոսում է»։

Նազելի Բաղդասարյանը գլխավոր խնդիրը համարեց տնակներում բնակվող, սակայն անօթևանության կարգավիճակ չունեցող քաղաքացիների հարցը։

«Այս մարդկանց ճակատագիրն արդեն երեք տասնամյակ շարունակում է մնալ  անհայտ։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ կա, դա վթարայինների հարցն է, որի մասով փորձում ենք լուծում տալ։ Այս տարի և՛ Աշոցքի «Կոճոռ» թաղամասի մասով նախագծում ունենք, և՛  Գյումրիի վթարային շենքերից Տիգրան Մեծ 5 շենքի մասով ունենք։ Պայմանավորվածություն ունենք քաղաքաշինության կոմիտեի հետ մյուս շենքերի մասով լուծում տալ։ Առաջնահերթներից մնում է Անտառավան 26-ը, Ղուկասյան շենքը, որը կրկին վատթար վիճակում է, բայց ես կարծում եմ, որ Գյումրու՝  նախկին Լենինականի երբեմնի հմայքը վերականգնելու համար պետք է զարկ տալ տնտեսությանը։ Միայն տնտեսական ակտիվ հոսքերը կկարողանան քաղաքի հմայքը վերականգնել»,-ասաց մարզպետը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031