Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը, «դինոզավրերի ֆերմա» ասելով, ակնարկեց կոկորդիլոսաբուծարան կառուցող Գարիկ Սարգսյանին ու զվարճացրեց ՔՊ պատգամավորներին

Դեկտեմբեր 07,2022 19:08

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ վարչապետ Փաշինյանը հումոր արեց ու զվարճացրեց ՔՊ պատգամավորներին՝ ակամա ակնարկելով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, որը Հայաստանում՝ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան կառուցելու իր մտադրությամբ բուռն քննարկումների արժանացավ հանրության շրջանում:

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ գյուղերում խայտառակ վիճակ է, անասնաբույժ չկա, Ագրարային համալսարանն ավարտած մասնագետները չեն գնում գյուղեր՝ աշխատելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այսօր Հայաստանում կան բազմաթիվ գյուղատնտեսական բիզնեսով զբաղվող ընկերություններ, որոնք Եվրոպայից ժամը 700 եվրոյով մասնագետ են հրավիրում, որ իրենց խորհուրդ տա՝ ինչպես մոշ աճեցնել, կամ ելակ, ծիրան, տանձ: Այսինքն, եթե ձեր ակնարկն այն է, որ Ագրարային համալսարանում ավարտած մասնագետները չեն գնում գյուղեր աշխատելու, որովհետեւ նրանց վճարը այնքան բարձր չէ, հակառակ հարցը կարելի է տալ՝ իսկ ինչու այն տեղերում, որտեղ ժամը 700 եվրոյով մասնագետի կարիք կա, այնտեղ չեն գնում: Այս դիլեմաները կարելի է լուծել բուհական համակարգի խորը եւ համապարփակ բարեփոխման միջոցով»:

Փաշինյանը նորից կրկնեց՝ «Պլանի գլխում Ագրարային համալսարան ունենալը նոնսենս է»: Նա նաեւ հայտարարեց, որ այն գյուղատնտեսությունը, որը մենք ունենք այսօր, չունի ապագա ու չունի հեռանկար. «Դա մոտավորապես նույնն է, ոնց որ մենք ուզենանք դինոզավրերի ֆերմա ստեղծենք: Այդպիսի չհաջողված փորձ մանավանդ արդեն ունեցել ենք»: Փաշինյանն ասաց ու սկսեց ծիծաղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031