ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին, որն անցկացվեց 2022 թ․ նոյեմբերի 30-ին Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման նախօրեին, ընդունվել է հռչակագիր, որն ուղղվել է ԵԱՀԿ գործող և հաջորդ նախագահությանը և ԵԱՀԿ կառույցների ղեկավարներին։
Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին մասնակցել է նաև ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը։
«Դադարեցնել ագրեսիան, վերջ դնել անպատժելիությանը, ապահովել արդարություն և պատասխանատվություն, և սկսել ԵԱՀԿ–ն հզորացնելու և Հելսինկյան սկզբունքների ուժեղ հանձնառությունը վերահաստատելու գործընթաց» վերտառությամբ հռչակագիրը ներառում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային և մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր, մասնավորապես՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համատեքստում։ Ինչպես նաև առանձին բաժնով անդրադարձ կա բռնատիրական ռեժիմների և ագրեսիայի միջև կապին, և այդ համատեքստում մարդասիրական ճգնաժամին արձագանքելու արդյունավետ միջոցներին։
Բռնատիրական ռեժիմների և ռազմական ագրեսիայի միջև կապի համատեքստում նշվում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները՝ որպես ներքին բռնաճնշումների և արտաքին պատերազմների միջև կապի դրսևորում։
Կարդացեք նաև
«ԵԱՀԿ մասնակից առնվազն երկու երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, ականատես ենք լինում շարունակական ներքին բռնաճնշումների և Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանի սահմաններին պատերազմ վարելու նույն օրինաչափությանը»։
Հռչակագրում նշվում է նաև, որ ԵԱՀԿ մեխանիզմներն ավելի արդյունավետ պետք է կիրառվեն կոնֆլիկտները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու հարցում։
«Կոչ ենք անում ԵԱՀԿ կառույցներին ավելի ակտիվ ներգրավվել հակամարտության գոտիներում, այդ թվում՝ նաև Հայաստանում և Ադրբեջանում մշտական մշտադիտարկման առաքելություն տեղակայելով»։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրական հայրենասեր իրավապաշտպանը Արթուր Սաքունցն է։ Ինչքան էլ ռուսական ագենտուրան փորձի նրան վարկաբեկել։