Լրահոս
Օրվա լրահոսը

Լիահույս եմ, որ շատ շուտով մենք կլուծենք երկրաշարժի ավերածությունների հետքերը. Երվանդ Թարվերդյան

Դեկտեմբեր 07,2022 17:22

«Սարգիս-Կարոլինա» ընկերության նախկին տնօրեն, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի ֆեյսբուքյան գրառումը

34 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից։ Հաշված վայրկյանների ընթացքում հողին հավասարվեցին Սպիտակը, Լենինականը, Արթիկը, Կիրովականը։ Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Երկրաշարժի գոտում ապրում էր 1 միլիոն բնակիչ, որոնցից անօթեւան մնաց ավելի քան 500 հազար մարդ։

Այսօր էլ մենք հաղթահարում ենք ավերիչ երկրաշարժի հետեւանքները։

Ցավոք, երկրաշարժից 34 տարի անց էլ, դեռեւս շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով անօթևան եւ ունեզուրկ մարդկանց տխուր ճակատագրերին։ Այսօր էլ կան խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Այդ ծանր օրերին՝ զուգահեռ Արցախյան ազատամարտին, մենք կարողացանք ուղղել մեր մեջքը եւ հավատով նայել դեպի ապագան։

Ես չեմ կարող մոռանալ իմ կյանքի այդ ծանր օրերը, որոնք անցկացրի աղետի գոտում։

Հիշում ենք սահմռկեցուցիչ երկրաշարժի բոլոր զոհերին եւ ցավակցում նրանց հարազատներին։ Լիահույս եմ, որ շատ շուտով մենք կլուծենք երկրաշարժի ավերածությունների հետքերը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031