Ոստիկանության պահեստի գնդապետ Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ԿԸՀ ներկայացրել եմ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ իմ դիմումը։
Պաշտոնն ինձ համար երբեք չի եղել ինքնանպատակ, առավել ևս ինքնանպատակ չի կարող լինել երկրի ներկայացուցչական մարմնի մանդատը։
Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր հայրենակիցներից, ովքեր ակնկալում էին ինձ տեսնել ԱԺ-ում, միևնույն ժամանակ խնդրում եմ հարգանքով վերաբերվել իմ անձնական որոշմանը։
Իմ համոզմունքներում ու մոտեցումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այն է՝ ամեն գնով ազատվել ապազգային իշխանություններից։
Ավելորդ շահարկումները կանխելու համար հայտնում եմ, որ եղել և լինելու եմ նախագահ Քոչարյանի թիմակիցը։
Վստահեցնում եմ նաև, որ ինչպես միշտ, այսուհետ ևս լինելու եմ ազատագրական պայքարի առաջամարտիկների շարքերում։
Կարդացեք նաև