Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իր տարածքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև հերթական հանդիպումը կազմակերպելու համար: Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանն, անկասկած, պատրաստ կլինի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ իր տարածքում նման հանդիպման անցկացման համար»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է նման շփում առաջիկայում սպասվող ԱՊՀ գագաթնաժողովում, Պեսկովը հաստատել է, որ «ԱՊՀ գագաթնաժողովի ձևաչափում հանդիպում նախապատրաստելու գաղափար» կա:
«Երբ որ որոշումը վերջնական տեսքի կբերվի, կտեղեկացնենք»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ