Կիպրոսի Հանրապետության խորհրդարանականները քննադատել են երկրի հեռուստառադիոհեռարձակման կորպորոցիային այն բանի համար, որ եթերային ցանցը աշխարհի առաջնության խաղերով ծանրաբեռնված լինելու պատճառով երեքշաբթի օրը չի հեռարձակվել կղզու ներկայացուցիչների պալատի նիստը, որտեղ քննարկվում էր 2023 թվականի բյուջեն:
Այդ օրը հեռուստառադիոհեռարձակման կորպորոցիան ուղիղ միացումով ցուցադրել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Մարոկկո եւ Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպումները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ