«Վերածնվող Հայաստաբ» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ:
Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ ու հասկանալի է՝ հաշվի առնելով Ազգային ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշումը:
Մեր երկիրը դժվարագույն օրեր է ապրում: Ցավոք, խորհրդարանում քննարկվող, արհեստականորեն հանրային դիսկուրս ներմուծվող օրակարգերը որևէ աղերս չունեն մեր երկու հայկական պետությունների և մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերների հետ:
Կարդացեք նաև
Մեր առաջնային խնդիրը պետք է լինի ժողովրդի հետ աշխատելը, ժողովրդին համախմբելն ու այս պատուհաս իշխանությունից ազատվելը, մեր ազգային ու պետական շահերը պաշտպանելը:
Շարունակելու եմ գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության օրակարգի ներքո: