Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատգամավորը ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին մեղադրել է ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ

Դեկտեմբեր 07,2022 15:02

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ագիլ Աբասը (լուսանկարում) հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը «ֆինանսավորում են ահաբեկչությունը», քանի որ «հենց այդ երկրներն են զենք մատակարարում Հայաստանին»: Նման հայտարարություն պատգամավորն արել է Միլի Մեջլիսում՝ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Ըստ այդմ, պատգամավորը կոչ է արել միամիտ չգտնվել: «Այսօր բոլոր իրադարձությունները տեղի են ունենում խաղաղապահների աչքի առաջ: Ես նրանց անվանում են անբաններ: Եկեք չվախենանք խոսել նրանց մասին: Իրանը վախկոտ երկիր է: Մենք դա գիտենք: Բայց եկեք մյուսների մասին էլ խոսենք»,- ասել է նա:

Մեկ այլ պատգամավոր Զիյաֆեթ Ասկերովն ասել է, որ իրենց նպատակն է փակել այն խողովակները, որոնց միջոցով ֆինանսավորվում է «ահաբեկչությունն Իրանից, Հայաստանից և այլ երկրներից»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031