Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր»

Դեկտեմբեր 07,2022 14:55

«Հայաստանը բացասական է վերաբերվում դրան։ Չմոռանանք, որ Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ է եւ հանդիսանում է նրանց պատասխանատվության գոտին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Բերձորի միջանցքը փակելու փորձին եւ Արցախի ԱԽ հայտարարությանը, որ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաեւ ռուսական կողմի հետ, որովհետեւ, կրկնում եմ, դա ռուսական զորքերի պատասխանատվության գոտին է»,-հավելեց Ալեն Սիմոնյանը։ Հարցին՝ այսինքն, Հայաստանն Արցախն ամբողջությամբ թողել է խաղաղապահների՞ն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Այդ հարցի պատասխանը կա նոյեմբերի իննի հայտարարությունում։ Ինչ վերաբերում է Արցախը թողնելուն, կարծում եմ, մինչեւ օրս կատարած բոլոր քայլերը․․․նորից չպետք է ասեմ, որ ՀՀ-ն որեւէ պարագայում Արցախը չի թողել եւ չի թողնելու»։

Մյուս հարցին՝ այսինքն, երբ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարում է, որ Պրահայում Հայաստանն Արցախն արդեն իսկ թողել է Ադրբեջանին, ճիշտ չէ՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ոչ, ճիշտ չէ, որովհետեւ նա այդ հայտարարության մեջ պատմում էր մի տարբերակ, որը ժամանակին ներկայացվել է որպես ռուսական տարբերակ։ Նա եւս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակ կար։ Իմ՝ ռուս լրագրողների հետ հայտնի տեսանյութից հետո ինքը փաստեց, որ, այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր։ Ինչ վերաբերում է Պրահային, դրա հայտարարության մեջ նման բան չկա, Արցախը գործընթացից դուրս չի թողնվում։ Արցախն ու Ադրբեջանն իրար հետ խոսակցություն պետք է ունենան»։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Արցախի Իվանյան համայնքում ադրբեջանցի բնապահպաններն ինչ-որ խնդիրներ են բարձրաձայնում խաղաղապահների առաջ, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Մանրամասներին չեմ տիրապետում այս պահին, բայց, իմ տեղեկություններով, Արցախի ներկայացուցիչները տեղեկացված են։ Ես դա սադրանք եմ գնահատում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031