Ադրբեջանական լրատվամիջոցները դժգոհում են, որ ռուս խաղաղապահները գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի գլխավորությամբ «խոչընդոտել են լրագրողների մասնագիտական աշխատանքը» և թույլ չեն տվել իրենց մուտ գործել Նախիջևանիկ (Խոջալու) գյուղ, որտեղ ընթանում էին խաղաղապահների բանակցությունները ադրբեջանական պատվիրակության հետ:
«Բնապահպանական» պատվիրակության կազմի մեջ էին, այդ թվում Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցներ:
Ինչպես գրում է Report.az-ը, վեճ է առաջացել ադրբեջանցի լրագրողների և ռուս խաղաղապահների միջև: Չնայած ադրբեջանցի լրագրողների «հիմնավորված փաստարկներին»՝ խաղաղապահները նրանց թույլ չեն տվել մտնել Նախիջևանիկ:
APA-ի փոխանցմամբ, լրագրողները ոտքով կարողացել են անցնել խաղաղապահների անցակետը և շարժվել Նախիջևանիկի ուղղությամբ, սակայն ռուս խաղաղապահները, լրացուցիչ ուժեր գործի դնելով, նրանց հետ են ուղարկել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ