Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դավթյան. Այսօր Լաչինի միջանցքում տեղի է ունեցել հերթական սադրանքը

Դեկտեմբեր 07,2022 14:23

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Լաչինի միջանցքում տեղի է ունեցել հերթական սադրանքը:

Իրեն լրագրող համարող, բայց իր խոսքում իրեն զինվորական համարող «լրագրողը» սադրիչը փորձ է արել իբր գնալու Ստեփանակերտ: Նախ՝ փորձում է «մեր հողեր» ձևակերպմամբ հիմնավորել իր ցանկությունը՝ հետո փորձ է անում քաղաքական ենթատեքստ տալ էս ամենին:

Այնինչ պատկերը լրիվ այլ հենք ունի.

ամեն կերպ փորձում են Ադրբեջանում գործող հակառուսական ջրաղացին ջուր լցնել, ցույց տալ (հասարակ մարդկանց), որ ՌԴ խաղաղապահները հայկական դիրքերից են հանդես գալիս, այն ինչ խաղաղապահների գործառույթը հենց կայանում է նրանում, որ թույլ չտան նման դեպքերի վատ հետևանքներ:

Մեկ այլ սադրանքի հող նախապատրաստել՝ օրինակ 10-20 «քաղաքացիական անձանց» Ստեփանակերտ գնալու ցանկության պատճառաբանմամբ նորից խափանեն Լաչինի միջանցքի անց ու դարձը:

Խաղաղապահներից որևէ «խոսքը քաշեն»(օրինակ՝ «դուք իրավունք չունեք այստեղ գտնվելու») և դա իրենց քարոզչական մեքենայով պտտեն:

Եվ այլն…

Հ.Գ. Քանի ունենք Հայաստանի կառավարության նման թշնամուն բանավոր պայմանավորվածությամբ հողեր ու ճանապարհներ հանձնող կառավարություն. կանգնած ենք ցեղասպանության ամենալուրջ վտանգի առաջ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031