Հանրապետության տարածքում
Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 8-12-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում
Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Երևան քաղաքի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 14.3°C (1980թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -15.3°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 1.6°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ